AM
17 Դեկտեմբեր 2010 - 14:36 AMT

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 22-ին

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը:

Զրույցի ընթացքում կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության հարցերը: