Դեկտեմբերի 20-ին Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես կգործարկի 4G ցանցը LTE տեխնոլոգիայով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել ընկերության մամլո ծառայությունում: Առաջին փուլում չորրորդ սերնդի ցանցը կգործարկվի թեստային-կոմերցիոն ռեժիմով, իսկ 2011թ. փետրվարին ընկերությունը մտադիր է ամբողջությամբ անցնել ցանցի կոմերցիոն շահագործմանը Երևանում, իսկ հետո նաև մարզերում:
LTE-ցանցի կառուցման և զարգացման ծախսերը շուրջ 17 մլն դոլար կարժենան ընկերությանը: Լիցենզիայի արժեքը, որն ուժի մեջ է մինչև 2019թ. նոյեմբերի 4-ը, կազմել է 990 մլն դրամ: LTE-ցանց մտադիր է կառուցել նաև «ԱրմենՏել» ընկերությունը, հենց որ անհրաժեշտ հաճախականություն տրամադրվի: