AM
21 Դեկտեմբեր 2010 - 12:49 AMT

Տեղի են ունեցել 1400 մլն դրամի պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ

Դեկտեմբերի 21-ին տեղի են ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 և AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդներ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, հետգնման ենթակա AMGN60163155 պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1 մլրդ 818 մլն 483 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 720 409 494 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.0500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:

Նույն օրվա մյուս աճուրդի հետգնման ենթակա AMGN36093130 պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1 մլրդ 223 մլն 655 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 733 063 695 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.7500 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: