2010թ. Հայաստանում էներգետիկայի ոլորտում արտադրվել է 6,5 մլրդ կՎտ/ ժամ էլեկտրաէներգիա 2009թ. 5,671 մլրդ կՎտ/ ժամի փոխարեն, դեկտեմբերի 21-ին տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «2009թ. համեմատ դա ավելի է 15 տոկոսով կամ 821 մլն կՎտ/ ժամով»,-ասել է նա: Ըստ նրա, փոքր ՀԷԿ-երն այս տարի արտադրել են 126,567 մլն կՎտ/ ժամով կամ 38 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա նախորդ տարվա համեմատ:
Արմեն Մովսիսյանը հայտնել է նաև, որ ՀԱԷԿ-ը կանգնեցվել է պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման և միջուկային վառելիքով լիցքավորվելու համար, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: «Համակարգը լիովին պատրաստ է ձմռան»,-ասել է նախարարը:






