Շինարարության ոլորտում 2010թ. Հայաստանում գրանցվել է 10-12 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ, դեկտեմբերի 22-ին հայտարարել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ելույթ ունենալով Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսով: Նա նշել է, որ համաշխարհային ճգնաժամն առաջին հերթին հարվածեց շինարարության ոլորտին, որի արդյունքում 2009թ. զգալի անկում արձանագրվեց:
Միևնույն ժամանակ Վարդան Վարդանյանը լավատեսորեն է նայում դեպի ապագան: «Ես վստահ եմ, որ աճը շինարարության ոլորտում 2011թ. ավելի մեծ կլինի, քան 2010թ.: Այդ մասին են վկայում նաև այն միջոցները, որոնք նախատեսված են պետբյուջեով»,-ասել է նա:
Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-նոյեմբերին ՀՀ շինարարության ոլորտում գրանցվել է 3,8 տոկոս անկում:
Հայաստանի պետբյուջեից քաղաքաշինության նախարարությանը 2011թ. հատկացվել է 9,6 մլրդ դրամ՝ 2010թ. 6,2 մլրդ-ի փոխարեն:






