AM
24 Դեկտեմբեր 2010 - 12:12 AMT

Մինչև 2012թ. Հայաստանի տարածքում կտեղադրվի 250 հակակարկտային կայան

Մինչև 2012թ. Հայաստանի տարածքում կտեղադրվի 250 հակակարկտային կայան, ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ըստ նրա, հակակարկտային կայանների տեղադրման ծրագիրը հաստատվել է 2008թ. և հետևողականորեն իրագործվում է:

Այդ առնչությամբ նախարարը նշել է, որ Արմավիրում ու Արարատում ճապոնական դրամաշնորհի միջոցներով արդեն տեղադրվել և շահագործման է հանձնվել 28 կայան, ևս 48-ը կառուցվել են նույն մարզերում հատկացված սուբսիդավորման շնորհիվ: «Եթե նախկինում գյուղատնտեսությանը հասցված 12-13 մլրդ դրամ վնասի ծավալում կարկուտի հասցված վնասը կազմում էր մոտ 6 մլրդ դրամ, ապա ծրագրի ավարտից հետո մեզ կհաջողվի էապես կրճատել այդ վնասը»,-հավելել է նա: