AM
27 Դեկտեմբեր 2010 - 07:14 AMT

ՊԵԿ-ը կոչ է անում կեղծ աշխատակիցների հայտնվելու դեպքում անմիջապես զանգահարել «Թեժ գիծ»` 594-618 հեռախոսահամարով

Օրերս առևտրի տարբեր վայրերում հայտնվում են անհայտ անձինք, ովքեր, ներկայանալով որպես Հարկային ծառայության աշխատակիցներ և հայտնելով, թե ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ են արձանագրել, գումարներ են պահանջում տնտեսվարողներից` որպես «տուգանք»:

Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է բոլոր տնտեսվարողներին. եթե տվյալ դեպքում չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր, ուրեմն այդ անձինք Պետական եկամուտների կոմիտեի հետ որևէ առնչություն չունեն:

ՊԵԿ-ը կոչ է անում նման դեպքերում անմիջապես ահազնագել Հարկային ծառայության «Թեժ գիծ»` 594-618 հեռախոսահամարով, հաղորդում է ՊԵԿ մամլո ծառայությունը: