AM
13 January 2011 - 09:07 AMT

2010թ. դեկտեմբերի 31-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է մոտ 5 մլն կարճ հաղորդագրություն

Ամանորի նախաշեմին` 2010թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,739,081 կարճ հաղորդագրություն, իսկ 2011 թ. հունվարի 1-ին` 3,654,031-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,181,127, իսկ 2011-ի հունվարի 1-ին ևս 19,123,344 զանգ, հայտնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

Ընդհանուր առմամբ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին և 2011թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 8,393,112 կարճ հաղորդագրություն և 37,304,471 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 15 տոկոսով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: