AM
13 Հունվար 2011 - 10:11 AMT

Հունվարի 18-ին Երևան կժամանի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը

«Ես մտադիր եմ հանդիպել ԵԽԽՎ-ում ոչ միայն լեհական պատվիրակության հետ, այլ նաև դիմել իմ գործընկերներին Լեհաստանի Սեյմում, քանի որ հայկական կողմը հարցեր ունի Բաքվի անհասկանալի դեմարշների ու լեհական ԱԳՆ վարքագծի վերաբերյալ»,-լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև նշել է, որ ԵԽԽՎ Հայաստանի գծով համազեկուցողների այցը, որը կայանալու էր հունվարի 18-ին, չի կայանա, փոխարենը Երևան կժամանի ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը: «Համազեկուցողները Հայաստան կայցելեն ձմեռային նստաշրջանից հետո: Այն, որ նախկին համազեկոցող Գորան Լինգբլադին փոխարինել են, դրական փաստ է: « Չի կարելի Հայաստանի գծով համազեկուցող նշանակել մի մարդու, որը շահագրգռվածություն ունի ադրբեջանական նախագծերում»,-ասել է Զոհրաբյանը: