2010 թվականի բարձր գնաճը ծանր հարված էր Հայաստանի բնակչության համար, քանի որ նրա տնտեսությունը հետխորհրդային տարածքում միշտ բնութագրվել է որպես ցածր գնաճով տնտեսություն, գտնում է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, վարկաֆինանսական ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշել է, որ ընթացիկ տարում ամեն ինչ պետք է արվի գնաճը նախանշված սահմաններում պահելու համար՝ 4±1,5%: ՀՀ տնտեսության հիմնական երկու բացասական երևույթները 2010թ. աննախադեպ գնաճն էր (9,4 տոկոս) և անկումը գյուղատնտեսության ոլորտում: Մեկը պայմանավորված է մյուսով, քանի որ անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով անկում գրանցվեց գյուղատնտեսության ոլորտում, հետևաբար աճեցին սննդամթերքի գները»-ասել է նա:
Փորձագետը նշել է, որ բարձր գնաճին Հայաստանում նպաստեց գնաճը միջազգային շուկայում, մասնավորապես, ցորենի գնի աճը: «Առաջիկա 1-2 տարում մենք կարող ենք հասնել նրան, որ ապահովենք մեր ցորենի պահանջարկի 55 տոկոսը: Այդ դեպքում Հայաստանը նվազ կախում կունենա համաշխարհային գների տատանումից»,-ասել է Մինասյանը:






