AM
13 Հունվար 2011 - 13:22 AMT

Հունվարի 13-ին մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը կազմել է 364,26 դրամ

Հունվարի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5 100 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 365.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 365 դրամ:

Ընդ որում, հունվարի 13-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 364, 26 դրամ, հունվարի 12-ին համեմատ ավելանալով 0,19 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 479, 11 դրամ է` ավելանալով 4,69 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12,10 դրամ, ինչը օգոստոսի 31-ի ցուցանիշից ավելի է 0,10 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: