AM
13 January 2011 - 13:34 AMT

Նիկոլայ Բաբաջանյան. Ադրբեջանից հայ փախստականների հիմնական խնդիրներից մեկը ազատ տեղաշարժի հարցն է

Բաքվից հայ փախստականների հիմնական խնդիրներից մեկը ազատ տեղաշարժի հարցն է: Այդ մասին Երևանում Բաքվում հայերի ջարդերի 21-ամյակին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ-ի ղեկավար Նիկոլայ Բաբաջանյանը: Ըստ նրա, փախստականները չեն կարող մեկնել Հայաստանից, քանի որ 2001թ. մայիսի 11-ին Հայաստանը Ստրասբուրգում ստորագրեց «Առանց մուտքի արտոնագրերի փախստականների մեկնման և վերադարձի մասին» օրենքը: «Այդ փաստաթուղթը ստորագրել է 26 պետություն, սակայն միայն Հայաստանն ու Կիպրոսն են վավերացրել այն»,-ասել է նա: Նա հայտնել է, որ այսօր փախստականներին անձնագրի փոխարեն տրվում է երթևեկման փաստաթուղթ, որի միջոցով նրանք կարող են այցելել այն երկրներ, որոնք վավերացրել են այդ օրենքը: Նա նշել է, որ դա թույլ կտա նաև փախստականներին տեղափոխվել երրորդ երկրներ:

«Նույնիսկ եթե հայ փախստականներին ինչ-որ կերպ հաջողվի այցելել այլ երկիր, ապա օդանավակայանից նրանց հետ կուղարկեն, քանի որ նրանց փաստաթղթերը չեն ընդունվում արտերկրում»,-ասել է Բաբաջանյանը: