Ակտիվ արտաքին քաղաքականության բացակայության պատճառով Հայաստանը չի կարող որպես նախադեպ օգտագործել Հարավային Սուդանի հանրաքվեի արդյուքները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, Սուդանի ու Կոսովոյի ինքնորոշման գործընթացները հետաքրքիր նախադեպ են Աֆրիկայի ու Եվրոպայի համար: «Այդ գործընթացները թույլ են տալիս գերտերություններին կառավարել և ճնշման լծակներ ունենալ տարբեր տարածաշրջաններում»,-ասել է նա:






