Ադրբեջանամետ տրամադրություններին դիմակայելու համար Հայաստանը պետք է առավել հստակ քաղաքականություն վարի ղարաբաղյան կարգավորման հարցում, ինչպես նաև հստակեցնի Արցախի սահմանները և արծարծի Ադրբեջանից հայ փախստականների հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, հայ փախստականների հարցը Արցախի ազատագրված տարածքների պահպանման հիմնական գործոնն է: «Հայկական կողմը կարող է հայտարարել, որ այդ տարածքները տրամադրվել են հայ փախստականներին հատուցման կարգով»,-ասել է նա՝ հավելելով, որ հայ փախստականների հարցի լուծումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին է:






