AM
14 Հունվար 2011 - 13:10 AMT

Հայ փախստականներն Ադրբեջանից արդեն 1100 հայց են ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան

Հայ փախստականներն Ադրբեջանից արդեն 1100 հայց են ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ պահանջելով ադրբեջանական իշխանություններից փոխհատուցել կորցրած ունեցվածքը: Այդ մասին Երևանում կայացած «Բաքու, 1990 հունվար. ցեղասպանություն, վանդալիզմ, բռնազավթում» թեմայով մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ըստ նրա, բոլոր հայցերը ընդունվել են, սակայն դեռևս ոչ մեկի վերաբերյալ որոշում չի կայացվել: «Բոլորին է հայտնի, որ Բաքվի հայերն ապրել են քաղաքաի լավագույն թաղամասերում: Նրանք թողել են այնտեղ շուրջ 92 հազար բնակարան և գույք: Խոսքը գնում է տասնյակ միլիարդ դոլարների մասին»,-ասել է Եգանյանը: