AM
15 January 2011 - 11:51 AMT

Ադրբեջանցի հաքերները կոտրել են americancouncils.am կայքը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանում «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության ներկայացուցչության կայքը: Տվյալ պահին «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կայքում տեղադրված են ադրբեջանականը դրոշը և վիրավորաական արտահայտություններ:

«Ամերիկյան խորհուրդները» կազմակերպություն է, որը զբաղվում է կրթության ոլորտում միջազգային փոխանակման ծրագրերով: Հայաստանում կազմակերպությունը գործում է 1996-ից: