AM
17 January 2011 - 05:30 AMT

ԷՄՄ. 2010-ին ինտերնետից օգտվողների թիվն անցել է 2 մլրդից

2010-ի վերջին աշխարհում գրանցվել է բջջային կապի 5.3 մլրդ բաժանորդ` ներառյալ 3G ցանցի օգտագործողները: Բջջային ցանցերը հասանելի են մոլորակի բնակչության 90 տոկոսի և գյուղական վայրերի բնակիչների 80 տոկոսի համար: Նման տվյալներ են պարունակվում Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) «Աշխարհը 2010-ին» զեկույցում: 2010-ի ընթացքում երրորդ սերնդի ցանցերը կոմերցիոն շահագործման են հանձնվել 143 երկրներում:Միաժամանակ, ողջ աշխարհում նկատվում է շարժական բջջային կապի աճի տեմպերի անկում. զարգացած երկրներում 2010-ի վերջին բջջային կապի շուկայի հագեցվածությունը միջինը հասել է 100 բնակչին 116 բաժանորդի: Միաժամանակ, զարգացող երկրներում նկատվել է բաժանորդային բազայի աճ 1.6 տոկոսով: Զարգացող երկրներում տարեվերջին շարժական կապի թափանցումը հասել է 68 տոկոսի: 2010-ին ինտերնետից օգտվողների թիվն անցել է 2 մլրդից, որոնցից 1.2 մլրդը զարգացող երկրների բնակիչներ են: