AM
17 Հունվար 2011 - 14:18 AMT

ՀՀ Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգներն աճել են

Հայաստանի Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2011 թվականի հունվարի 17-ից 23-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, այս շաբաթ ոսկու գնման գինը կկազմի 14826.60 (+27.2), բացթողնման գինը` 16115.87 (+29.57) դրամ, արծաթի գնման գինը` 314.24 (-1.07), բացթողնման գինը` 341.56 (-1.17), պլատինի գնման գինը` 19206.50 (+535.05), բացթողնման գինը` 20876.63 (+581.58), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8498.21 (+265.92), բացթողնման գինը` 9237.19 (+289.05) դրամ: