AM
18 Հունվար 2011 - 09:12 AMT

Երևանը դիմավորում է Թոմաս Համմարբերգին բողոքի ցույցով

Շուրջ 200 հոգի հանրահավաք են անցկացնում Երևանի «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի մոտ՝ հանդիպում պահանջելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, հանրահավաքը կազմակերպել է «Ազատություն քաղբանտարկյալներ» ՀԿ-ն:

Հավաքվածները վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսները և պահանջում են նախագահի հրաժարականը: Հավաքվածները կրում են ազատրզրկման մեջ գտնվող Սասուն Միքայելյանի և 2008թ. մարտի 1-ի 10-ը զոհերի լուսանկարները:

Ոստիկանությունը թույլ չի տալիս հավաքվածներին մտնել հյուրանոց՝ շրջապատելով այն կրկնակի շղթայով: Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ դեռևս չկան: