AM
18 January 2011 - 15:17 AMT

Վահե Վարդանյան. Հայաստանի ճանապարհային ոստիկանության գրեթե բոլոր ավտոմեքենաները համակարգիչներ ունեն

Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների 99%-ը պարտադիր ապահովագրության միասնական տեղեկատվական բազային մուտքի համար համակարգիչներ ունեն, և ներկա պահին այդ գործընթացը թեստավորման փուլում է: այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի քաղաքականության կառավարման պետ Վահե Վարդանյանը:

Նրա խոսքով` արդեն մի քանի օր անց ոստիկանության ներկայացուցիչներն on-line ռեժիմով կկարողանան ԱՊՊԱ տվյալների միասնական բազայից տեղեկատվություն ստանալ պարտադիր ապահովագրության ապահովագրական պոլիսների իսկության մասին: