Հունվարի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13254113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 5 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1,16 մլրդ դրամ, որից բոլորը մրցակցային: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 978,8 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5735% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4989%:






