AM
25 January 2011 - 06:40 AMT

Իրանում բացվել է ղարաբաղյան դեպքերի մասին աշխարհում առաջին կայքը պարսկերեն լեզվով

Իրանում բացվել է ղարաբաղյան իրադարձությունների մասին աշխարհում առաջին կայքը պարսկերենով` garabagh.org: Կայքը բացվել է Իրանի հայ համայնքի ջանքերով, և ընթերցողներին ներկայացնում է Սումգայիթի և Բաքվի հայ բնակչության կոտորածների իրական պատկերը: Կայքում տեղադրված են նաև նյութեր, որոնք վերաբերվում են Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը: