AM
25 January 2011 - 12:38 AMT

Cisco-ն զգուշացնում է սմարթֆոնների և պլանշետային սարքերի նկատմամբ հաքերների գրոհների հնարավոր աճի մասին

Հաքերները սկսել են առավել ուշադրություն դարձնել այլ օպերացիոն համակարգերի ոը պլատֆորմների վրա՝ ներառյալ սմարթֆոններն ու պլանշետային սարքերը, բջջային սարքերը: Ըստ Cisco-ի տեղեկատվության անվտանգության մասին հաշվետվության, 2010թ. ինտերնետի պատմության մեջ առաջին անգամ կրճատվեց ցանցային սպամի ծավալը: Միևնույն ժամանակ սպամի ծավալը շարունակել է ավելանալ զարգացած երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում սպամի ծավալն անցյալ տարի աճել է 99 տոկոսով: Փոխարենը Բրազիլիայում, Չինաստանում և Թուրքիայում սպամի ծավալը զգալիորեն կրճատվել է: Թուրքիայում, օրինակ, այն կրճատվել է 87 տոկոսով:

Վերջին 10 տարիներին հաքերները հիմնականում կողմնորոշված էին անհատական համակարգիչների վրա: Ի պատասխան արտադրողները ուժեղացրեցին պաշտպանությունը: Ըստ Cisco-ի փորձագետների, այդ պատճառով է, որ հաքերներն այժմ գրոհների համար նոր ոլորտներ են փնտրում: