Վերջին 40 տարում առաջին անգամ Հայաստանում Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի կառուցում կսկսվի, հունվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Տեխնիկատնտեսական ապահովման պատրաստման արդյունքները կամփոփվեն ապրիլ-մայիսին, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն աշնանը:
Ըստ նրա, նոր 31,2 կմ-անոց երկաթուղային հատվածի շինարարությունը նախարարության 2011թ. գերակայություններից է և գնահատվում է 100 մլն դոլար: Մանուկ Վարդանյանն ասել է, որ շուրջ 49 մլն կհատկացվի Հակաճգնաժամային հիմնադրամից, որոնք կփոխանցվեն «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ին, իսկ մնացած մասը կկազմեն ռուսական ներդրումները:






