Հունվարի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 363.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363 դրամ:
Ընդ որում, հունվարի 25-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.23 դրամ` հունվարի 24-ի համեմատ նվազելով 1.28 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 495.98 դրամ է` նվազելով 1.48 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն նվազել է 0.02 կետով` կազմելով 12.26 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






