Հունվարի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 363.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363.5 դրամ:
Ընդ որում, հունվարի 27-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 362.26 դրամ` հունվարի 26-ի համեմատ նվազելով 0.54 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 495.83 դրամ է` նվազելով 1.57 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` կազմելով 12.21 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






