AM
28 January 2011 - 09:29 AMT

Պարսկալեզու Garabagh.org կայքէջը հաքերների գրոհից հետո վերսկսել է իր աշխատանքը

«Garabagh.org» պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում տեղեկություններ է հրապարակում ղարաբաղյան ազատամարտի և Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների ու նաև Խոջալուի դեպքերի քողարկված ճշմարտությունների մասին, հունվարի 27-ին ադրբեջանցի հաքերների կողմից կոտրվել է, սակայն այսօրվանից վերսկսել է իր բնականոն աշխատանքը:

Կայքը բացվել է Իրանի հայ համայնքի ջանքերով, և ընթերցողներին ներկայացնում է Սումգայիթի և Բաքվի հայ բնակչության կոտորածների իրական պատկերը: Կայքում տեղադրված են նաև նյութեր, որոնք վերաբերվում են Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը: