Վաղը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը կոչ է արել երկրի իշխանություններին, տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամներին, թեկնածուներին, նրանց վստահված անձանց եւ ընտրողներին բոլոր ջանքերը գործադրել ընտրությունների ընթացքում եվրոպական չափանիշներն ապահովելու համար: «Ընտրությունները պետք է լինեն ազատ եւ ազնիվ, ինչը շատ ավելի կարեւոր է, քան թեկնածուների հաղթանակներն ու պարտությունները», – նշել է Շվիմերը: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, ԵԽ գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել ապահովել թափանցիկության սկզբունքը ձայների հաշվարկման ժամանակ եւ ընտրությունների արդյունքների անհապաղ հրապարակման սկզբունքը: «Եվրոպայի Խորհրդի անդամի կողմից այդ կազմակերպության չափանիշների չպահպանումը անընդունելի է»,-նշել է Վալտեր Շվիմերը: Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկումն իրականացնելու են նաեւ ԵԽԽՎ-ի դիտորդները: