AM
31 Հունվար 2011 - 07:05 AMT

Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել նավթատարի կառուցման հարցում

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի Թեհրան կատարած այցի շրջանակներում Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Թեհրանում ձեռք են բերել նավթատար կառուցելու համաձայնությունն: Խողովակաշարը սկիզբ կառնի Թավրիզից: Իրանական նավթամթերի արտահանամն ծավալներն ու գինը կհամաձայնեցվեն առաջիկայում, հաղորդում է Press TV-ն:

Մովսիսյանը նաեւ հանդիպում է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ եւ քննարկել է Հայաստան – Իրան երկաթուղու շինարարության հարցերը:

«Իրանն ու Հայաստանը որեւէ քաղաքական խնդիր չունեն, ինչը լավ հիմք է ստեղծում կապերի ընդլայնման համար»,-ասել է Արմեն Մովսիսյանը՝ կոչ անելով ակտիվացնել կապը երկու երկրների մասնավոր հատվածների միջև: