AM
31 January 2011 - 11:07 AMT

2010-ին անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի ծավալն աճել է 19 տոկոսով

2010-ին անհատական համակարգիչների (ԱՀ) համաշխարհային շուկայի ծավալն աճել է 19 տոկոսով, ընդ որում շուկայի առաջատար է Hewlett-Packard ընկերությունը, որն արտադրել է 18.7 մլն ԱՀ մեկ տարում (շուկայի 17.7 տոկոսը): Նման տվյալներ են ներկայացվել Canalys հետազոտական ընկերության զեկույցում: Միաժամանակ, 2-րդ և 3-րդ տեղերում են Acer (13,6 մլն ԱՀ` 12.8 տոկոս) և Apple (11,5 մլն ԱՀ` 10,8 տոկոս): Դրանց հետևում են Dell (11.4 մլն ԱՀ` 10.8 տոկոս) և Lenovo (9.6 մլն ԱՀ` 9.1 տոկոս): 2010-ի 4-րդ եռամսյակում վաճառքի ռեկորդային աճ է ցույց տվել Apple-ը` 241 տոկոս` 2009-ի նույն շրջանի համեմատ: Canalys-ի փորձագետները կապում են դա iPad պլանշետային համակարգիչների անասելի համբավի հետ: Ինչպես նշվում է զեկույցում, ԱՀ արտադրությամբ առաջատար է Չինաստանը, այնուհետև` Հնդկաստանը և Ասիայի այլ երկրները: Դրանցից էապես ետ են մնում Եվրոպան և Մերձավոր Արևելքը: ԱՄՆ-ն հազիվ նկատելի վերականգնում է իր դիրքերը գլոբալ տնտեսական ճգնաժամից հետո: