AM
1 February 2011 - 11:17 AMT

Լևոն Լաչիկյան. Երևանն այսօր կարելի է անվանել տոնավաճառ բաց երկնքի տակ

«Այն փաստը, որ այսօր առևտրականների վաճառասեղանների տակ կորչում են մայթերը, ինձ մոտ անհնագստություն է առաջացնում: Մենք մշտապես կորցնում ենք մեր քաղաքի դեմքը, մեր հին Երևանը: Այն աստիճանաբար վերածվում է հետիոտնի համար անպիտան քաղաքի, որը կարելի է անվանել տոնավաճառ բաց երկնքի տակ, որտեղ ամեն տեղից լահմաջոյի հոտ է գալիս: Հենց այդ պատճառով ես ողջունում եմ քաղաքապետի որոշումը, սակայն կարծում եմ, որ չպետք է տուժեն առևտրականները, որոնք գործազուրկ են դառնում»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նկարիչ, լրագրող Լևոն Լաչիկյանը:

Նրա խոսքերով, այլընտրանքը քաղաքակիրթ մինի մարկետների ստեղծումն է: «Ես կցանկանայի, որպեսզի քաղաքապետարանն իր վերահսկողության տակ վերցներ նաև Երևանի զբոսայգիները, քանի որ այգում զբոսնելիս, ակամա հայտվում ես սրճարանում»,- նշել է նկարիչը: