Լեհական Polish Security Printing Works ընկերությունը և ֆրանսիական Oberthur կազմակերպությունը դարձել են Հայաստանում կենսաչափական անձնագրեր պատրաստելու մրցույթի հաղթող: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Պետգնումների գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վասակ Թարփոշյանը: Նրա խոսքերով, ընկերություններն ընտրվել են երկու ձևաչափերով: Լեհական ընկերությունը նախագիծը գնահատել է 4 մլն 300 հազար եվրո, ընդ որում այդ գումարը պետք է վճարվի միանվագ: Միաժամանակ, ֆրանսիական Oberthur-ը կարծում է, որ նախագիծը կարժենա 22 մլն 500 հազար դոլար, որը կարող է վճարվել 5 տարվա ընթացքում: Լեհական Polish Security Printing Works-ի և ֆրնասիական Oberthur-ի նախագծերի քննարկումից հետո Հայաստանի կառավարությունը կկայացնի վերջնական որոշում: