ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը արտահայտեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հուշարձանների վերականգնման բնագավառում, մասնավորապես` հուշարձանների գլխավոր ճարտարապետների ինստիտուտի ստեղծման, հուշարձանների վերականգնման գիտանախագծային, գիտաարտադրական աշխատանքների իրականացման, վերականգնման ընթացքում գտնվող հուշարձանների վերականգնման որակի վերահսկողության մոնիթորինգի ուղղությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: Կողմերը կիրականացնեն նաև բնագավառի մասնագետների վերապատրաստմանն ու բնագավառի օրենսդրության կատարելագործմանն ուղղված ծրագրեր: