AM
2 Փետրվար 2011 - 08:04 AMT

Ռուբեն Մելքոնյան. Կարսում Մարդասիրության արձանի ապամոնտաժումը կապված է Էրդողանի էքսցենտրիկության հետ

Կարսում հուշարձանի ապամոնտաժումը սպասելի էր, սակայն այդ թեման չարժե քաղաքականացնել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա կարծիքով, հայ-թուրքական բարեկամության մասին ողջ պատմությունը կապված է թուրք վարչապետի էքսցենտրիկության հետ:

«Սկզբից դա ուղղակի Էրդողանի ցանկությունն էր: Բայց եթե խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Թուրքիայում անհրաժեշտ լինի ապամոնտաժմանը քաղաքական հնչեղություն հաղորդել, ապա դա կարվի»,- ասել է հայ թուրքագետը:

Կարսում մոտ օրերին կապամոնտաժվի Մարդասիրության հուշարձանը, որն ավելի վաղ անվանվել է Հայ-թուրքական բարեկամության արձան: Ինչպես հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը, որոշումն ընդունվել է քաղաքի քաղաքապետարանի նիստում: Հուշարձանի ապամոնտաժման օգտին քվեարկել է 19 մարդ, 4 հոգի դեմ է եղել: Հուշարձանի ապամոնտաժման դեմ հանդես է եկել Ժողովրդահանրապետական կուսակցությունը: