Հայաստանի Ֆինանսների նախարարությը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 9-ը դիմորդ, որոնցից 5-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 1 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի փետրվարի 2-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 174 աուդիտոր:






