AM
7 February 2011 - 10:46 AMT

Հայ Առաքելական եկեղեցին Վրաստանում կստանա միջազգային կազմակերպության ներկայացուցչության կարգավիճակ

Անդրկովկասի մահմեդականների վարչությունը, Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, բապտիստական ու Ավետարանչական եկեղեցիները Վրաստանում կստանան միջազգային կազմակերպության ներկայացուցչության կարգավիճակ; Դա նշանակում է, որ տվյալ կրոնական միավորումները ինքնուրույն կարող են բաժանմունքներ ստեղծել և կգրանցվեն որպես ոչ առևտրային իրավաբանական անձիք, հայտնում է վրացական «Ռեզոնանսի» թերթը:

«XXI» միության նախաձեռնությամբ ստեծվել է միջկրոնական խումբ, որի կազմում են Վրաց Ուղղափառ եկեղեցու, Անդրկովկասի մահմեդականների վարչության, Հայ Առաքելական եկեղեցու բապտիստական ու Ավետարանչական եկեղեցիների, Վրաստանի հրեաների համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր պետական կառույցների անդամներ: Խմբի առաջին նիստը տեղի է ունեցել, իսկ հետագայում նիստերը կանոնավոր կդառնան:

Ըստ Գեորգի Անդրիաձեի ոչ մի կրոնական միավորում չի ստանա պետական կրոնի կարգավիճակին մոտ կարգավիճակ և եկեղեցիների մեծ մասն ըմբռնումով է դա ընկալում: «Միավորումները կունենան հավասար և լայն իրավունքներ, սակայն նրանց կարգավիճակը կտարբերվի Վրաց Ուղղափառ եկեղեցու կարգավիճակից: Կարգավիճակը կախված չէ լիազորություններից: Կարգավիճակը քաղաքական և գաղափարական հարց է»,-ասել է նա:

Իր հերթին «Օրենքը՝ ժողովրդին» ՈԿԿ-ի ներկայացուցիչ Զախարի Կուցնաշվիլին հայտարարել է, որ եթե վրացական կողմը նման կարգավիճակ է տալիս այս կամ այն կրոնական խմբին, ապա ՎՈՒԵ-ն պետք է նմանատիպ կարգավիճակ պահանջի Ադրբեջանում, Հայաստանում և այլ երկրներում: