AM
8 Փետրվար 2011 - 11:54 AMT

«Արմավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կկատարի դեպի Լիոն

«Արմավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնելու դեպի Լիոն` դեպի Ֆրանսիա Հայաստանի ազգային ավիափոխադրողի երրորդ երթուղիով, Փարիզի և Մարսելի հետ մեկտեղ:

Երևան-Լիոն և Լիոն-Երևան չվերթներն իրականացվելու են կիրակի օրերին Երևանից ժամը 06:30-ին` սկսած 2011-ի մարտի 27-ից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: