AM
9 February 2011 - 10:03 AMT

Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը վերահսկում են նավիգացիոն տեխնոլոգիաները

«М2М-տելեմատիկա» ընկերությունների խումբը նավիգացիոն լուծումներ է ներդրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում: Ինչպես հայտնում է «М2М-տելեմատիկա» ընկերության մամլո ծառայությունը, 2010թ. փորձնական նախագծի արդյունքում 2010թ. կապի նավիգացիոն համակարգով հագեցվել է շուրջ 50 միավոր երկաթուղային տեխնիկա: Շարժակազմի վրա տեղադրվել են վառելիքի մակարդակի և մեխանիզմների աշխատանքը վերահսկող սարքեր, ինչը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմով վերահսկել կատարվող աշխատանքների վիճակն ու ընթացքը: Տրանսպորտի դիտարկման ու կառավարման համար ստեծվել է հատուկ կարգավարական ծառայություն:

«М2М-տելեմատիկա» ընկերությունների խումբը ռուսական հոլդինգ է, որը միավորում է 6 ընկերությունների, որոնք գործում են արբանյակային մոնիտորինգի շուկայում: