AM
9 Փետրվար 2011 - 12:02 AMT

Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի շատ վստահել առևտրային բանկերին

Ավանդների ընդհանուր ծավալը Հայաստանի առևտրային բանկերում 2010թ. դեկտեմբերի ավարտին կազմել է 702,3 մլրդ դրամ, 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6,9 տոկոսով կամ 45,3 մլրդ դրամով:

Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, ավանդների ընդհանուր ծավալից 586,9 մլրդ դրամն ընդունվել է երկրի ռեզիդենտներից, իսկ մնացած 115,4 մլրդ դրամը՝ ոչ ռեզիդենտներից:

Բացի այդ, ավանդների 31 տոկոսն ընդունվել է դրամով, իսկ 69 տոկոսը՝ արտարժույթով: