UCom ընկերության 500 բաժանորդներ զրկվել են ինտերնետ-կապից ժամը 12:00-15:00 ընկած հատվածում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության վաճառքի գծով տնօրեն Արամ Բարսեղյանը: Նրա խոսքերով, կապի հետ կապված խնդիրներ են ծագել ծրագրային ապահովման թարմացման պատճառով: «Այդ խնդիրը նախատեսված չէր, ուստի ընկերությունը չի հասցրել նախազգուշացնել իր բաժանորդներին հնարավոր անհարմարությունների մասին»,- ասել է նա: Ընկերության տվյալների համաձայն, տվյալ պահին կապը վերականգնվել է: