ՀՀ կառավարությունը փետրվարի 10-ի նիստում հավանություն է տվել Իրաքի կառավարության հետ երկու համաձայնագրերի կնքմանը:
Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի և Իրաքի կառավարությունները միջև կկնքվեն «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» և «Տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը: Նախարարը կարևորեց համաձայնագրերի կնքումը, հաշվի առնելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները:






