AM
11 February 2011 - 13:09 AMT

Facebook-ից օգտվողները լոգոտիպ կստեղծեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լոգոտիպի ստեղծման մրցույթ է հայտարարել, հաղթող լոգոն կօգտագործվի սոցիալական մեդիայում դիվանագիտական առաքելության էջերում: Ներկայացված աշխատանքները քվեարկության կառաջադրվեն Facebook ցանցում: Լավագույն լոգոն օգտվողների առավելագույն ձայներ (like) հավաքած 10 աշխատանքներից կընտրի դեսպան Մարի Յովանովիչը: Նախագծերի հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է 2011 թվականի փետրվարի 28-ը, քվեարկությունը տեղի կունենա մարտի 5-ից մինչև 15-ը: Մրցույթի հաղթողը կստանա 8 GB Flip(TM) Ultra HD տեսախցիկ: