«Ղարաբաղ Տելեկոմ» օպերատորն Արցախում DSL-մոդեմով Ինտերնետ-կապի բաժանորդների համար ավելացրել է անվճար թրաֆիկը Light և Heavy սակագնային պլաների համար: Ընկերության պաշտոնական էջում տեղակայված տվյալների համաձայն, փետրվար ամսից անվճար թրաֆիկն ավելացել է մինչև 2 անգամ, բացի դրանից որոշ սակագնային պլաներում նվազել են 1Մբ լրացուցիչ թրաֆիկի գները:
Այսպիսով, բաժանորդը 2500 դրամ ամսավճարով Ինտերնետ-միացում կստանա 128կբիտ/վրկ և 512Մբ արագությամբ (նախկին 256Մբ փոխարեն) անվճար թրաֆիկ, 256 կբիտ/վրկ և 1024Մբ (512Մբ փոխարեն) անվճար թրաֆիկի դիմաց վճարը կկազմի 3600 դրամ և այլն: