AM
14 Փետրվար 2011 - 10:54 AMT

ՀՀ Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները բարձրացել են

Հայաստանի Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից փետրվարի 14-ից 20-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, այս շաբաթ ոսկու գնման գինը կկազմի 14614.96 (+197.10), բացթողնման գինը` 15885.83 (+214.24) դրամ, արծաթի գնման գինը` 320.16 (+14.82), բացթողնման գինը` 348.00 (+16.11), պլատինի գնման գինը` 19846.08 (+240.87), բացթողնման գինը` 21571.83 (+261.82), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8874.81 (+90.55), բացթողնման գինը` 9646.53 (+98.42) դրամ: