AM
23 May 2003 - 15:57 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ԻՐԱՑՐԵԼ ԻՐԵՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն իրացրել իրենց հնարավորությունները` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Մեդիամաքս» գործակալությանը նման կարծիք է հայտնել Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, ղարաբաղյան հակամարտության հարցերով ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, կողմերին դժվար կլինի գալ համաձայնության «քանի դեռ երկու ճամբարներում ռեալիզմը չի հաղթել ոչ ռացիոնալ մաքսիմալիզմին»: Ղեկավարները պետք է ազնվորեն ասեն իրենց ժողովրդներին, որ հաստատուն խաղաղության համար նրանք պետք է պատրաստ լինեն նաեւ ցավագին զիջումների, գտնում է Կազիմիրովը: Կարգավորման ողջ պատասխանատվության կենտրոնացումն առաջին դեմքերի վրա դիվանագետը այնքան էլ դրական երեւույթ չի համարում: Չէ որ, նրա խոսքերով, նախագահներն ընտրված մարդիկ են: «Արդյունքում երկու ժողովուրդները դարձել են բանակցությունները երկար ժամանակով ընդհատող եւ կեղծ հայրենասիրություն շիկացնող ընտրական արշավների պատանդները», – նշել է ռուսաստանցի դիվանագետը: