AM
14 Փետրվար 2011 - 12:38 AMT

«Յունիբանկի» բիզնես-վարկերի պորտֆելը 2010-ին գերազանցել է 48.4 մլրդ դրամը

2010-ի արդյունքներով «Յունիբանկի» վարկային պորտֆելը, որը հատկացվել է փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կազմել է 48.4 մլրդ դրամ` անցյալ տարվա համեմատ ավելանալով 25 տոկոսով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, տրամադրվող վարկերի քանակը մեկ տարում ավելացել է գրեթե 2 անգամ: Այս տարի բանկի պլանների մեջ է մտնում վարկավորման ծավալների ավելացումը 10 մլրդ դրամով նոր վարկային պրոդուկտների մշակման և կիրառման հաշվին:

«ՓՄՁ ֆինանսավորումը «Յունիբանկի» վարկային քաղաքականության գերակա ուղղությունն է: Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին և թույլատրում ենք վարկի կարճաժամկետ մարում առանց սահմանափակումների կամ տուգանքների»,- ասել է բանկի կառավարման նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արա Ավագյանը: