Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի տոնակատարության շրջանակներում «Ռոսվուզդիզայն» պատկերասրահում բացվել է ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Պատկերասրահում ներկայացված են երեք հայ նկարիչների` Ալբերտ Ավետիսյանի, Ժաննա Սիմոնյանի եւ Արսենի աշխատանքները, որոնք երեքն էլ հայկական ստեղծագործական դպրոցի տիպիկ ներկայացուցիչներ են: Այս ցուցահանդեսը Ժամանակակից քանդակագործության զբոսայգում Ալբերտ Ավետիսյանի «Մադամ Բաթերֆլայ» քանդակային կոմպոզիցիայի տեղակայման ինքնատիպ ծանուցում է: Այգին գտնվում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակում: