Շուտով Մոսկվա կվերադարձվի 19-րդ դարավերջի Եկատերինա II-ի հուշարձանը, որն այժմ գտնվում է Երեւանում: Հայաստանի մայրաքաղաքում քանդակը հայտնվել է 1952 թվականին հայտնի խորհրդային քանդակագործ Սերգեյ Մերկուրովի նախաձեռնությամբ, որը, մտավախություն ունենալով Մոսկվայում հուշարձանի պահպանության համար, ուղարկել էր այն Երեւան: Ներկայումս քանդակը կանգնած է Երեւանի Պետական պատկերասրահի բակում: Մոսկվայից եկած հարցմանը Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխանցել հուշարձանը Մոսկվային: Այժմ ուսումնասիրվում են քանդակը Ռուսաստանի մայրաքաղաք հասցնելու կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր: