AM
17 Փետրվար 2011 - 11:51 AMT

Ահմադինեժադի Երևան առաջիկա այցի ժամանակ կարող է համաձայնագիր ստորագրվել Իրան-Հայաստան նավթատարի կառուցման մասին

Իրան-Հայաստան նավթատարի շինարարության արդյունքում կբարձրանա Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը: Ըստ նրա, սա ամենախոշոր հայ-իրանական նախագիծն է գազամուղի կառաւոցումից հետո: Նա հավելել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երևան կատարելիք այցի, կամ Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարելիք այցի ժամանակ:

Ինչ վերաբերում է այն մտավախություններին, թե ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել նախագծին մասնակից հայկական ընկերությունների հանդեպ, ապա Սարուխանյանը նշել է, որ նրանք միջոցներ չեն ներդնում Իրանի տնտեսութնան մեջ, հետևաբար, նրանց դեմ չեն կարող պատժամիջոցներ կիրառվել: