ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2020-ը Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը
«Փաստաթղթի նախագիծը նպատակահարմար ենք գտել ներկայացնելու որպես ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարություն, որի հիմքում դրվել են ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մոտեցումները Հայաստանում գիտելիքահեն տնտեսության և ինովացիոն ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ: Նախագծում ներառված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ իրականացվող համակարգաստեղծ նախաձեռնությունները, ինչպես նաև ինովացիոն համակարգի ձևավորումն ապահովող իրավական դաշտի, բիզնես կարողությունների, կրթության, ինովացիոն և ֆինանսական ենթակառուցվածքի զարգացմանն ու բարեփոխմանն ուղղված այլ նախագծեր»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Հայեցակարգի նախագիծը մշակվել է միջազգային փորձի և քաղաքական մոտեցումների ուսումնասիրման հիման վրա, միաժամանակ` հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտի յուրահատկությունները: Սույն նախագիծը շարունակաբար զարգացող փաստաթուղթ է. իրագործման ընթացքում այն կընդլայնվի` իր մեջ ներառելով տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվող ինչպես քաղաքականության, այնպես էլ ինստիտուցիոնալ ինովացիոն նախագծեր` այսպիսով դառնալով փոխկապակցված ռազմավարական միջոցառումների փաթեթ:






